Մամուլ 4 տարի առաջ - 08:20 19-11-2021

Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր. Հրապարակ

«Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր։ Այս տեղեկությունը հաստատեցին 2 տարբեր դիրքերում գտնվող զինվորականներ՝ հավելելով, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գնդի, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայողները, երբ մարտական գործողությունների ամենավճռական պահին փորձել են դիրքեր բարձրանալ, նրանց արգելել են` ասելով, որ ունեն պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը` մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չտալ։

Արդեն հայտնի է նաեւ, որ իշխանությունը մերժել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի աջակցությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված ռազմաբազայի երկրորդ կորպուսի հրամանատար Գորինը փորձել է տեղում աջակցություն ցուցաբերել` բարձրանալ մարտական դիրքեր, նրան եւս թույլ չեն տվել։ Ուշագրավ է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե չեն կարող չկրակելու հրաման տալ, «նման հրաման չտալը պետական դավաճանություն է»։

Իսկ ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը, գուցե սա էլ նրանց նկատմամբ հոգածությա՞մբ բացատրեն: Չէ՞ որ նրանց մասնակցությունը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում