Արտաքին 4 տարի առաջ - 18:31 18-11-2021

Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանն անվանել է խաղաղասեր պետություն։ Նրա խոսքով, երկրին պետք չեն հակամարտություններ արևմտյան սահմաններում։

Պուտինն ընդգծել է, որ երկրի Սահմանադրության մեջ ամրագրված են ռուս ժողովրդի հիմնարար սահմանումներն ու արժեքները՝ հավատարմություն հայրենիքին, հարգանք պետության մայրենի լեզվի, պատմության և մշակույթի նկատմամբ։

«Այսինքն՝ այն ամենը, ինչը համախմբում է մեր ժողովրդին ընդհանուր իդեալների շուրջ, որոշում է ինքնիշխան, ինքնուրույն, խաղաղասեր ռուսական պետության, միջազգային հանրության եռանդուն անդամի զարգացման վեկտորը»,- նշել է նախագահը՝ ելույթ ունենալով ԱԳՆ կոլեգիայում։

ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ անհրաժեշտ է «շտկել»՝ հաշվի առնելով միջազգային ոչ պարզ իրադրությունը։

Պուտինի խոսքով՝ արտաքին քաղաքականության հայեցակարգը ազգային անվտանգության ռազմավարության հետ միասին, որ հաստատվել է այս տարվա ամռանը, կդառնա ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների համար «ճանապարհային քարտեզ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ