Ներքին 4 տարի առաջ - 15:33 18-11-2021

Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել հրադադարը խախտելու մեջ

Պաշտոնական Բաքուն մեղադրում է Երևանին հրադադարը խախատելու մեջ, իսկ Պաշտպանության նախարարությունն հայտնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո՝ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պաշտոնական Բաքուն մեղադրում է երևանին՝ «սադրանքները շարունակելու համար»։

«Նոյեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի Զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից թիրախավորել են Թովուզի շրջանում տեղակայված դիրքերը», - հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի դրությամբ, ըստ հայկական կողմի, իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է։ Իսկ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում