Ներքին 4 տարի առաջ - 15:41 16-11-2021

Չենք կոտրվում, կանգնում ենք մեր զինվորի, մեր սպայի կողքին․ Կարին Տոնոյանի կոչը

«Որդուս» ՀԿ-ի տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանի կոչը․

«Սողացող պատերազմը կամաց-կամաց ոտքի է կանգնում, թուրքը կադրեր է հրապարակում, որ վերջնականապես կոտրի մեր մեջքը, որ հայ զինվորին վարկաբեկի մեր աչքերում....

Չենք կոտրվում, կանգնում ենք մեր զինվորի, մեր սպայի կողքին, եթե պատերազմ, ուրեմն պատերազմ, մեր տղաները նույնպես մեզանից ոչ պակաս ուզում էին ապրել, բայց գերադասեցին մահը ծնկած ապրելուց, ուրեմն արժանի եղեք նրանց:

Հայ զինվորը աշխարհի ամենաքաջ զինվորն է, հայոց բանակը մեր միակ պաշտպանը, մի մարդու պես զինվորագրվում ենք ու պահում մեր Հայրենին:

Ոտքի, հայ ժողովուրդ, ապացուցիր, որ դու արժանի ես քո Հայրենիքի տերը լինելու»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում