Ներքին 4 տարի առաջ - 23:48 13-11-2021

Այս կարգի անհնազանդությունը հայերի կողմից շարունակաբար ավելանալու է․ Արման Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկ ի՞նչ էիք ուզում, որ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականապես կոտորելո՞ւ։ Թե՞ սպասում եք, որ մարդիկ լուռ ու հնազանդ ամեն օր կուլ են տալու, թե ինչպես է իրենց թշնամին նսեմացնում, խոշտանգում և սպանում։ Եթե պետությունը (տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը) հրաժարվում է իր ուղիղ պարտականությունից՝ պաշտպանել հայերին, ապա անխուսափելիորեն մարդիկ սկսում են իրենք իրենց պաշտպանել։

Ինչ վերաբերվում է իրավիճակի զարգացմանը, ապա կրկնեմ ևս մեկ անգամ՝ մինչև Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ շարունակվում է Հայաստանի և Արցախի տարածքների զավթման գործընթացի լեգիտիմացումը, մինչև բարբարոս և արնախում թշնամու հետ փաշինյանական իշխանությունները խաղում են «խաղաղասիրական» խաղեր, մինչև մեզ թուրք-֊ադրբեջանական վիժվածքները անպատիժ մնալով նսեմացնում և սպանում են, այս կարգի անհնազանդությունը հայերի կողմից շարունակաբար ավելանալու է»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ