Ներքին 4 տարի առաջ - 16:34 13-11-2021

Արագածոտնի գյուղապետարանը կփորձի օգնել համագյուղացուն

Արագածոտնի մարզի Ագարակավանի գյուղապետարանը հանձնաժողով կձևավորի՝ քննարկելու 170-ից ավելի ոչխար կորցրած և 40 հազար դոլարի վնաս կրած գյուղացուն օգնություն ցուցաբերելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը, նշելով, որ համագյուղացի Հայկ Մարտիրոսյանի ընտանիքը մեծ վնասներ է կրել նոյեմբերի 13-ին գայլերի ոհմակի հարձակման հետևանքով:

«Գյուղապետարանը կձևավորի հանձնաժողով, ակտ կկազմի, կհաշվի վնասի չափը և այդ ամենը կփոխանցի Արագածոտնի մարզպետարանին, որից հետո համատեղ ուժերով կհասկանանք, թե ինչով կկարողանանք օգնել այդ մարդկանց: Եթե անհրաժեշտություն լինի՝ կաջակցենք նաև, որպեսզի նրանք դիմեն Կառավարությանը»,- ասել է Կիրակոսյանն՝ ընդգծելով, որ գյուղապետարանը կանի իրենից կախված ամեն բան՝ օգնելու համագյուղացուն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը