Ներքին 5 տարի առաջ - 10:27 13-11-2021

Միջադեպը եղել է վրեժխնդրության հողի վրա

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակվել էր: Պատճառը հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպն էր: Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ, սակայն, ճանապարհն այս պահին բաց է: Իսկ միջադեպը եղել է վրեժխնդրության հողի վրա:

Ըստ Oragir news-ի՝ նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ջրագծի նորոգման աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիների կրակոցից սպանված հայ տղայի եղբայրը այսօր առավոտյան մոտեցել է Շուշիի տակ ճանապարհը հսկող ադրբեջանցիներին, որոնք կանգնում են ցանկապատից այն կողմ և նռնակ նետել նրանց վրա: Ադրբեջանցիներն էլ անկանոն կրակել են տարածքով անցնող հայկական ավտոշարասյան վրա: Կան վիրավորներ, որոնց վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է