Արտաքին 5 տարի առաջ - 20:47 12-11-2021

Եվրամիությունը Ռուսաստանից տեղեկատվություն է խնդրել Ուկրաինայի մերձակայքում իր զորքերի տեղաշարժի մասին

Եվրամիությունը Ռուսաստանից տեղեկատվություն է պահանջել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ եվրոպացի պաշտոնյայի հղումով։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն «մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի սահմանների մոտ զորքերի կուտակմանը»։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել ԵՄ-ի իրենց գործընկերներին, որ Ռուսաստանը կարող է իբր դիտարկել Ուկրաինա «ներխուժման» հնարավորությունը։

Հաղորդվում է նաև, որ «Կրեմլին մոտ կանգնած» աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանն այժմ չի ծրագրում պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, բայց ենթադրաբար պետք է ցույց տա անհրաժեշտության դեպքում ուժ կիրառելու պատրաստակամությունը։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ հարձակման հավանականությունը քիչ է:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը բանակցություններ է վարել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը