Արտաքին 4 տարի առաջ - 18:23 12-11-2021

«Այդ վրացիներին վճարում եք դուք». Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին դիմել է ռուսներին

Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Twitter սոցցանցում դիմել է ռուսներին:

«Ռուսներ, դուք, որ ծիծաղում եք Վրաստանի երրորդ նախագահին վիրավորելու կադրերի վրա. այո, դա արել են վրացիները, բայց այդ վրացիներին վճարում եք դուք։ Իսկ մնացած Վրաստանը համախմբված արհամարհում է այն օպրիչնինան, որը խորթ է մեր հպարտ ու ազատատենչ ժողովրդին»,- գրում է Մարգվելաշվիլին։

Գեորգի Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին։ Նախագահական ընտրություններում նրան աջակցում էր «Վրացական երազանքը», սակայն ընտրվելուց անմիջապես հետո նա կոնֆլիկտ է ունեցել կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո Մարգվելաշվիլին հանդես է եկել ի պաշտպանություն նրա, թեև հենց Մարգվելաշվիլին էր 2015 թվականի դեկտեմբերին զրկել իր նախորդին Վրաստանի քաղաքացիությունից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել