Ներքին 4 տարի առաջ - 16:49 12-11-2021

Ավագանու քննարկմանը կներկայացվեն Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները: Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն:

Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ:

Ահա այս նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում