Մամուլ 4 տարի առաջ - 08:30 12-11-2021

Իշխանությունն Առուշանյանին խոշտանգելու միջոց է մտածել․ Հրապարակ

«Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, եւ նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու եւ մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում: Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլեւ մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, հեռուստացույց չտրամադրելուց մինչեւ տեսակցությունների արգելումը եւ ամենավատ խցերում պահելը:

Իսկ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում խոշտանգման այլ հնարամիտ միջոց էլ են մտածել․ ամեն դատական նիստի ժամանակ նրան Երեւանից հասցնում են Գորիս, որովհետեւ դատը Գորիսում է ընթանում: Չնայած կարող էին Երեւանում դատել եւ գոնե Գորիսի կալանավայրում պահել ու ամեն նիստից հետո նորից Երեւան չբերել, բայց առանց բենզինն ու այլ ծախսերը խնայելու` տանում-բերում են: Եվ սա ոչ միայն մարդուն տանջելու միջոց է, այլեւ չեն ուզում Գորիսի ՔԿՀ-ում թողնել, որպեսզի հանկարծ այնտեղ նրա համար բանտային քիչ թե շատ բարվոք պայմաններ չապահովեն: Առուշը պետք է խոշտանգվի, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է «ցավեցրել»»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին