Արտաքին 5 տարի առաջ - 19:34 11-11-2021

Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը

Վրաստանում կալանավորված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանը հաղորդել է, որ քաղաքական գործիչը դադարեցնում է հացադուլը։

Ընդ որում, Սաակաշվիլին պատրաստ է դա անել միայն այն դեպքում, եթե նրան Գլդանի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնողական նպատակով։ Այժմ Սաակաշվիլին պահանջում է իր համար տեղ ապահովել կլինիկայում, որը կապահովի նրա անվտանգությունը, ինչպես նաև բարձրակարգ բուժումը՝ հետվերականգնողական շրջանում։

Ավելի վաղ քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատ է, իսկ հետազոտությունների արդյունքներն ավելի վատացել են։ Այդ կապակցությամբ նա խորհուրդ էր տվել՝ Սաակաշվիլիին տեղափոխել ​​քաղաքացիական բազմապրոֆիլ հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին