Մամուլ 4 տարի առաջ - 09:53 11-11-2021

Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջոցառումները չեն կատարվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը:

«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը:

«Եթե փոխնախարար եղած ժամանակ ես որեւէ ծրագրով 20-30 տոկոսով թերանայի, ապա մեծ աղմուկ կբարձրանար դրանից, բայց ԵՄ-ի միջոցառումների դեպքով, փաստորեն, նույնսիկ 70 տոկոս թերակատարում ունենք, ու դա հալած յուղի տեղ անցնում է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այս մասին. ինքս էլ կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը»,- ասաց Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում:

«ՍԵՊԱ»-ի ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում իրականացնել, բայց նախկին դեսպանը վստահ չէ, թե դրանք կամ թեկուզ դրանց քիչ տոկոսը կարող է կյանքի կոչված լինել:

Մելքոնյանը նաեւ համեմատություն է անցկացնում. «2016-2018 թթ. կհիշե՞ք որեւէ շաբաթ կամ առնվազն տասը օր, որ Եվրամիության դեսպանը չհայտնվեր մամուլում։ Հիմա կարո՞ղ եք հիշել, թե Եվրամիության դեսպանը վերջին անգամ լրատվամիջոցների հետ երբ է շփվել»։

Փաստորեն, երբեմնի թունդ արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով խորհրդարանում լսումներ էր կազմակերպում ու մշտապես «ռուսի լծից ազատվելու» մասին խոսում, իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները»:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին