Արտաքին 4 տարի առաջ - 21:27 10-11-2021

Օլաֆ Շոլցը Ռուսաստանի հետ «հատուկ հարաբերություններ» չի կառուցի. Bild

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի ամենահավանական ժառանգորդ Օլաֆ Շոլցը հատուկ հարաբերություններ չի կառուցի Ռուսաստանի հետ։ Այդ մասին գրում է գերմանական Bild թերթը։

Ըստ թերթի` ի տարբերություն նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի (նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին), Շոլցը չի նախատեսում «հատուկ հարաբերություններ» պահպանել Մոսկվայի հետ։ Հրապարակման հեղինակը հիշեցրել է, որ դեռ 2016 թվականին քաղաքական գործիչը հայտարարել էր, որ չի տեսնում այնպիսի տարբերակներ, որոնցում Ռուսաստանը լավ հարաբերություններ կունենա Գերմանիայի հետ, և, միաժամանակ, դժվար թե՝ Եվրամիության հետ։

Հոդվածում նշվում է, որ արտաքին քաղաքականության հարցերում Շոլցը նախընտրում է «գյուղական դիսկոտեկի սկզբունքը», երբ «պարում են դահլիճում գտնվողների հետ»։ Այս մոտեցումը ներառում է բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը շփվում են «հստակ տեքստով»:

Քաղաքագետ Յուրգեն Ֆալթերը թերթին տված հարցազրույցում ասել է, որ Շոլցը «ամուր ընկույզ է»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության վրա կազդի այն, թե որքանով է քաղաքական գործիչը «ձեռքերը կապում Մոսկվայի հետ կապված իր կուսակցության կողմից»։

Գերմանիայում սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ամենաշատ ձայները ստացել են սոցիալ-դեմոկրատները։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը սովորաբար ձևավորվում է մի քանի ամսվա ընթացքում։ Ինքը՝ Շոլցը, հայտարարել է, որ ակնկալում է կաբինետ կազմել մինչև դեկտեմբերի 25-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում