Միտք 4 տարի առաջ - 15:08 10-11-2021

Ասֆալտ փռելն ու «տնայնագործ» օրենքը՝ իբրեւ գիտակրթական ոլորտի «կարգավորիչ»

ԿԳՄՍ նախարարությունը վաղուց հրաժարվում է մասնակցել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» չարչրկված օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներից: Գերատեսչությունը այլ հետաքրքրություններ ունի, ասենք՝ կրոսը, քրեական հեղինակությանը շնորհակալագիր հանձնելը կամ ԵՊՀ-ն քանդելը: «Գիտուժի» նախաձեռնած հրավերն էլ մերժվել է հետեւյալ հիմնավորմամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը երկար քննարկվել է, լսվել են բոլոր առաջարկությունները, ու նոր բան ասելու անհրաժեշտություն չկա: Գիտական շրջանակները, սակայն, այլ կարծիքի են: Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը զարմանքով փաստում է, որ նախագծում 60 անգամ «գիտություն» եւ «գիտական կազմակերպություն» է գրված, 400 անգամ՝ «բարձրագույն կրթություն», ինչը տարօրինակ է, չէ՞, որ օրենքը նաեւ գիտության մասին է: Բացի դրանից, նա կարծում է, որ առանց հստակ վերլուծությունների արված ցանկացած անզգույշ փոփոխություն մեկ-երկու օրում կարող է ավերել ողջ համակարգը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն էլ կարծում է՝ օրենքի նախագծում առկա են վտանգներ պարունակող կետեր, որոնցից մեկն էլ գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է: Նրա ձեւակերպմամբ՝ եթե հոգաբարձուների խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ, իսկ գիտահետազոտական ինստիտուտների թիվն ասենք՝ 50 է, ապա որտեղի՞ց են «դրսից» գտնելու համապատասխան որակավորում ունեցող 400 մարդ: Չնայած, այս իշխանություններն ու ԿԳՄՍ նախարարությունը խնդիր չունեն: ԵՊՀ խորհրդի ասֆալտ փռող նախագահ Սուրեն Պապիկյանը՝ վառ օրինակ։

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում