Մամուլ 4 տարի առաջ - 09:05 09-11-2021

Եթե այդ տարածքը գերեզմանատան համար չէ, ինչպե՞ս կարող եմ այն տրամադրել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր Փարաքար համայնքի բնակիչների բողոքին: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: Արշակ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկինում այդտեղ եղել է քարհանքի տարածքը, սակայն հանքը դադարել է գործել: «Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ:

Ոչինչ ինքնագլուխ չեմ արել»,-նշել էր Մկրտչյանը: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ այս թնջուկի հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց. «Ժամանակին ինձ մոտ եկել են գերեզմանոցի համար: Ճշտել եմ, որ այդ տարածքը մեր վարչական շրջանի տարածքում չէ, այլ Փարաքար համայնքի վարչական տարածքում: Գնացել եմ, ցույց տվել համայնքների սահմանները, իրենք այդտեղից գերեզմանոց են վերցրել, գիտեմ նաև, որ վերջերս ինչ-որ մեկի հուղարկավորությունն են կատարել:

Բայց վերջերս հանքի տարածքի վարձակալը զանգահարեց ինձ, ասաց՝ գերեզմանները, կարծես թե, մեր տարածք են մտնում: Գնացի, տեսա, որ ճանապարհի վրա գերեզմանոց է հայտնվել՝ գերեզմանաթումբ, ցանկապատ և այլն, հարցրեցի, թե սա ո՞վ է արել, սա արդեն Մերձավանի վարչական տարածքն է, ո՞վ է թույլ տվել քանդել: Ասացին, որ դա գերեզմանոց չէ, ուղղակի թումբ են արել, այդպես մնացել է: Հարցրեցի՝ ով է արել, ասացին Արշակը, բայց դա ես իրեն ցույց չեմ տվել: Ո՞նց կարող եմ իրեն Մերձավանի վարչական տարածքից հող տրամադրել, թեկուզ հուղարկավորության համար: Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել իրեն որպես գերեզմանոցի տարածք:

Տվյալ տարածքի մասին, որ խոսվում է, քարտեզը հիմա ինձ մոտ է, գտնվում է Փարաքարի վարչական տարածքում, իսկ այդ մեկ գերեզմանատեղին, որտեղ որևէ մեկը թաղված չէ, Մերձավանի վարչական տարածքում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը: Նա նաև առաջարկեց զրուցել գերեզմանատան պահակի հետ. «Ավելի ճիշտ կլինի պահակին հարցնեք, ինքը ձեզ ամեն ինչ կպատմի»

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին