Ներքին
Տեսանյութ
9 րոպե առաջ
Արտաքին
18 րոպե առաջ
Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված: Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը որպես ռեկտորի ժ/պ անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։ Անօրինական է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը եւ այս պահին ընթացող նիստը»։