Արտաքին 4 տարի առաջ - 10:15 06-11-2021

Ճանապարհները, որոնք կբացեն Հայաստանն ու Ադրբեջանը, կլինեն այդ երկրների իրավասության ներքո. Օվերչուկ

Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ստեղծված ճանապարհները գտնվելու են այն երկրի իրավասության ներքո, որի տարածքով դրանք անցնում են։ Այդ մասին ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր մենք հիանալի պատկերացում ունենք ճանապարհների իրական վիճակի մասին։ Այս տվյալների հիման վրա կարծում ենք, որ կկարողանանք գտնել կոնկրետ լուծումներ։ Դրանք հիմնված են այն բանի վրա, որ ճանապարհները լինելու են այն կողմի իրավասության ներքո, որի տարածքով դրանք անցնում են»,- ասել է Օվերչուկը։

«Պետք է վերականգնվեն խորհրդային տարիներին գործող երկաթուղիները, ինչպես նաև ավտոճանապարհները, այդ թվում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հետ կապող ճանապարհները»,- իր հերթին ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է