Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:05 06-11-2021

«Գերեզմանոցային» թեժ կրքեր Փարաքարում. Փաստ

Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է:

Թմբի տեսքով հողը գիշերով բացել են, տեսել են, որ տակը գրունտ է, փորված չէ, իսկ հողի տակ էլ աղբ է: Ստացվում է, որ ուղղակի հող է բերել լցրել այդ տարածքում, չորս փայտ խփել, գլխաքար դրել և սարքել արհեստական գերեզմանոց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ընդգծում է՝ սա կարող են հաստատել թե՛ մոտակա համայնքների բնակիչները, թե՛ պահակը, թե՛ գերեզմանոցի տարածքում բնակվող զույգը: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե նման մի տարածք էլ ունի գերեզմանատան ավելի խորքում:

Գերեզմաններից մեկը տրամադրել ենք 30-ամյա երիտասարդ աղջկա ընտանիքին, նա այդտեղ է հուղարկավորված, տարածքն իր ընտանիքինն է: Տրակտորը, որ բերել էինք, հսկայական տարածք ենք մաքրել, այդ տարածքում օրեր առաջ նաև մեր հարևանին են հուղարկավորել, ես հո չեմ գնա, ասեմ՝ տարածքը ես եմ մաքրել: Փորձում են այսպիսի պատմություններով մեզ վարկաբեկել: Մեր ընտանիքը միշտ օգնել է մարդկանց, կանգնած ենք եղել նրանց ու մեր համայնքի կողքին, բազմաթիվ բարեգործություններ ենք արել»,ասում է Արշակ Մկրտչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր