Արտաքին 4 տարի առաջ - 22:48 05-11-2021

ԱՄՆ-ն Pfizer-ից կգնի նոր կորոնավիրուսային դեղամիջոցի միլիոնավոր չափաբաժիններ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը հայտարարել է, որ իշխանությունները պայմանավորվել են Pfizer-ի հետ մի քանի միլիոն չափաբաժիններով նոր փորձարարական կորոնավիրուսային դեղամիջոցի մատակարարման մասին։

«Pfizer-ի մշակած հաբերը կարող են զգալիորեն նվազեցնել հոսպիտալացման կամ մահվան վտանգը», - բացատրել է Ջո Բայդենը՝ նշելով, որ դեղամիջոցի ընդունումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, երբ հաստատվի, որ մարդը վարակվել է կորոնավիրուսով:

Նա հավելել է, որ հենց որ դեղը հաստատվի համապատասխան մարմինների կողմից, գնումներն անմիջապես կսկսվեն, և կորոնավիրուսով վարակված ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն կունենան ապաքինվել։

«Բուժման այս տեսակը կլինի ևս մեկ գործիք մեր զինանոցում»,- ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ այն կօգնի մարդկանց պաշտպանել կորոնավիրուսի վատագույն հետևանքներից։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է