Արտաքին 4 տարի առաջ - 17:42 05-11-2021

Գերմանիայում ռուս դիվանագետին մահացած են գտել. Spiegel

Ռուս դիվանագետը, նախնական տվյալներով, մահացած է գտնվել Գերմանիայի մայրաքաղաքում ՌԴ դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությանը։

Լրատվամիջոցների չհաստատված տեղեկություններով՝ դիվանագետն ընկել է պատուհանից, նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 7.20-ին, Բերենշտրասե փողոցում գտնվող շենքի դիմաց։

Նրան բուժօգնություն ցուցաբերելու արտակարգ ծառայությունների փորձերն անհաջող են անցել։

Ենթադրաբար, մահացածը 35 տարեկան էր։ Դիվանագետի մահվան կապակցությամբ քննչական գործողությունները շարունակվում են։ Դիվանագետների պաշտոնական ցուցակի համաձայն՝ 35-ամյա դիվանագետը 2019 թվականի ամռանից հավատարմագրվել է Բեռլինում դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնում։

Գերմանիայի ԱԳՆ-ն տեղյակ է Բեռլինում ՌԴ դեսպանատան աշխատակցի մահվան մասին, նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործի մանրամասները չեն հրապարակվում անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է