Արտաքին 4 տարի առաջ - 16:43 05-11-2021

Էրդողանը ջանում է պատմության մեջ Աթաթյուրքի նման հետք թողնել, բայց քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել. Le Monde

Ֆրանսիական Le Monde թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։

Ermenihaber-ը ստորև ներկայացնում է մեկ հատված այդ հոդվածից։

«Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: Հետադարձ հայացքով Հին մայրցամաքում խարիսխ գցելու ցանկությունը, որը նա բարձրաձայն և բացահայտ հայտարարել էր անցյալում, կարծես մարտավարություն էր բանակը (կառավարման համակարգից-թարգմ.) հեռացնելու համար, որն իրականում խոչընդոտում էր նրա երթը դեպի բացարձակ միապետություն (աբսալուտիզմ):

Իր քննադատների կողմից որպես նոր սուլթան բնորոշվող Էրդողանը ստեղծեց նախագահական համակարգ, որը հարմար է իր նպատակներին։ Նա մեկն է, ով կանանց ասում է, թե քանի երեխա պետք է ունենան նրանք և միաժամանակ նշանակում է բոլոր նախարարներին ու պարտադրում է դրամավարկային քաղաքականություն։ Էրդողանի երազանքը պատմության մեջ այնպիսի հետք թողնելն է, ինչպիսին թողել է հանրապետության հիմնադիրը՝ Աթաթյուրք անունով հայտնի Մուստաֆա Քեմալը, որի ժառանգությունն Էրդողանը երբեք չի դադարել ժխտել։

2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, նրա առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շատ մեծ քաղաքներ, այդ թվում՝ Ստամբուլն ու Անկարան, զիջեց քեմալական ընդդիմությանը։ Այժմ արժութային ճգնաժամի և երկնիշ գնաճի պատճառով նրա մրցակիցների ճամբարը զգալիորեն ընդլայնվել է»։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է