Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:10 05-11-2021

Անտառների պահպանության խախտումներով հարուցված քրգործերով որպես մեղադրյալ են անցնում 29 պաշտոնատար անձ․ Դատախազություն

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթեր­ման, այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայութ­յան նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանք։

2021թ. ընթացքում պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում ներկա պահին անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշ դեպքերում՝ նաև համացությամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվում են 27 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է անցնում 29 պաշտոնատար անձ՝ անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ։

Նշված բոլոր քրեական գործերով Լոռու մարզի դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչներին տրվել են առարկայական հանձնարարականներ՝ քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու, սեղմ ժամկետում դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Բացի այդ, 2021 թվականի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենին հասցեագրվել են ապօրինի անտառահատումների առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայամնների և պատճառների վերացմանն ուղղված 47 միջնորդագիր: Արդյունքում 12 պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի՝ նկատողության և խսիտ նկատողության տեսքով, իսկ 7 անձ ազատվել է աշխատանքից։

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից նաև գրություն է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի պարտադիր կերպով կատարվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013թ. մայիսի 6-ի թիվ 80-Ն հրամանով սահմանված պետական և համայնքային անտառներում բնափայթի մթերման կարգը հաստատելու մասին իրավադրույթի պահանջները՝ կապված վառեւափայտը գնորդին փոխանցելուց առաջ սահմանված ձևով հաշվառելու և դրոշմելու հետ։ Դրանց բացակայությունը դժվարություն է առաջացրել կոնկրետացնելու հայտնաբերված փայտանյութի ձեռքբերման հստակ ժամանակահատվածը, մանավանդ այն դեպքերում, երբ անձինք ներկայացնում են հետին ժամանակահատվածում կազմված փաստաթղթեր:

Ստացված պատասխան գրությամբ հավաստիացվել է, որ մարզի դատախազի կողմից բարձրացված խնդիրը քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում բոլոր մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն վերոնշյալ կարգի պահանջների կատարման նկատմամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի