Արտաքին 5 տարի առաջ - 22:18 03-11-2021

ԱՄՆ-ն հավանություն է տվել հինգ տարեկան երեխաների՝ COVID-19-ի դեմ պատվաստմանը

ԱՄՆ-ում Pfizer/BioNTech-ը հաստատել է 5-ից 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Ամերիկյան իշխանությունները և բժիշկներն ակնկալում են, որ պատվաստումները ութ տոկոսով կնվազեցնեն COVID-19-ի տարածումը Միացյալ Նահանգներում 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամիսները։

Երեխաների համար պատվաստանյութը ներարկվելու է 10 միկրոգրամով՝ հատուկ ասեղների միջոցով։ Սա դեղամիջոցի այն քանակի մեկ երրորդն է, որով պատվաստվում են երեխաներն ու դեռահասները 12 տարեկանից սկսած։ Պատվաստանյութը երկու բաղադրիչ է. երեխաները կստանան երկրորդ դոզան երեք շաբաթ անց: Փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցն արդյունավետ է գրեթե 91 տոկոսով:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսը հայտնաբերվել է 5-12 տարեկան գրեթե երկու միլիոն երեխաների մոտ։

Աշխարհի շատ երկրներում հաստատված է 12 տարեկանից երեխաների և դեռահասների պատվաստումը։ Ռուսաստանում առայժմ միայն մեծահասակները կարող են պատվաստվել։ Սեպտեմբերին Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթեր է ստացել Գամալեայի կենտրոնից դեռահասների համար պատվաստանյութի գրանցման համար։ Նախնական վերցվել է «Sputnik V»-ի պատրաստուկը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին