Ավելին 5 տարի առաջ - 20:56 03-11-2021

Ճապոնիայում 9 փողոցային կատուների տեղավորել են գրասենյակում՝ աշխատակիցների աշխատանքը բարելավելու համար

Ճապոնիայից ընկերության գրասենյակում այժմ ինը կատու է ապրում, որոնց վերցրել են փողոցից։ Այս մասին գրում է World of Buzz-ը։ Ղեկավարությունը կարծում է, որ կենդանիների շնորհիվ աշխատակիցները ավելի քիչ նյարդայնացած կլինեն և ավելի լավ կաշխատեն։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առցանց առևտրային ընկերություններից մեկը որոշել է գնալ անսովոր փորձի: Կատուներին թույլատրվում է շրջել գրասենյակում, բարձրանալ գրասեղանների վրա և շեղել աշխատակիցների ուշադրությունը աշխատանքային ժամերին:

Ընկերության ղեկավարությունը նաև նշել է, որ ընտանի կենդանիները բարձրացրել են աշխատակիցների միջև միջանձնային հարաբերությունների մակարդակը։ Այնուամենայնիվ, կան նաև թերություններ։ Պարզվել է, որ կատուները շատ են սիրում կրծել լարերը, այդ իսկ պատճառով գրասենյակային սարքավորումներն արդեն մի քանի անգամ խափանվել են:

Բացի այդ, ընկերության աշխատակիցները կարող են իրենց ընտանի կենդանիներին աշխատանքի բերել, եթե նրանց տիրություն անող չկա։ Փորձի առաջին արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց, ըստ մարդկանց, արդեն դրական դինամիկա են տեսնում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է