Արտաքին 4 տարի առաջ - 18:43 03-11-2021

Ռուսաստանում կործանվել է Ան-12 ինքնաթիռը

«Իրկուտսկի մարզում Յակուտսկ-Իրկուտսկ չվերթի ժամանակ ռադարներից անհետացել է Ան-12 ինքնաթիռը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը։ Այն իրականացնում էր բեռնատար չվերթ։

«Նախնական տվյալներով՝ հայտնաբերվել է անկման վայրը. դա Պիվովարիխա գյուղի տարածքն է՝ օդակայանից ոչ հեռու։ Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կատարել է երկրորդ պտույտ և անհետացել ռադարներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ԱԻՆ-ի տվյալներով՝ օդանավում եղել է յոթ մարդ, նրանք բոլորը մահացել են։

Ինքնաթիռը բռնկվել է, փորձում են կրակը մարել:

Պարբերականի տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել երկրորդ պտույտի ժամանակ սխալը կամ տեխնիկական անսարքությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը