Արտաքին 5 տարի առաջ - 23:19 02-11-2021

Բուդապեշտից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևում

WizzAir ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Բուդապեշտից Մոսկվա, վայրէջք է կատարել Կիևում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության տեղեկատվական գործակալությունից։

«Թռիչքը վերաուղղվել է Մոսկվայից Կիև, ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևում։ Առայժմ տեղեկություններ չկան, թե երբ այն կմեկնի Մոսկվա»,– ասել են նրանք։

Ինչու օդանավը չի հասել Մոսկվա, և որտեղ են այժմ ուղեւորները, ընկերությունից չեն հստակեցրել։ «Սա գաղտնի տեղեկատվություն է», - ավելացրել են նրանք:

Ինչպես երևում է «Վնուկովո» օդանավակայանի առցանց ցուցատախտակից, չվերթը Բուդապեշտից մեկնել է առավոտյան 08:15-ին և պետք է ժամաներ Մոսկվա առավոտյան 10:25-ին, սակայն այժմ ժամանման սպասվող ժամը 16:57-ն է: FlightRadar-ի տվյալները հաստատում են Կիևում չնախատեսված վայրէջքը, սակայն, ըստ նրանց, ինքնաթիռը վերադառնում է Բուդապեշտ։

Կիևի Բորիսպիլի օդանավակայանի տեղեկատվական գրասենյակը չի մեկնաբանել իրավիճակը և հարցը փոխանցել է WizzAir-ին։

Այսօր թանձր մառախուղի պատճառով Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, մոտ 70 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ։ Ըստ կանխատեսումների՝ երեկոյան ժամը իննին մայրաքաղաքն ամբողջությամբ կմաքրվի մառախուղից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին