Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:47 02-11-2021

Թուրքիայի ներգործնախարարությունն ամփոփել է արտաքսված զինյալների թվակազմը

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2011 թվականից ի վեր երկրից արտաքսվել է ավելի քան 8500 արտասահմանցի զինյալ: Նախարարության համապատասխան հայտարարության համաձայն, Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 102 երկրի քաղաքացու, որից 1075-ը՝ Եվրամիության երկրների, իսկ 44-ը՝ Միացյալ Նահանգների:

Ինչպես նշված է հայտարարության տեքստում, ենթադրյալ ահաբեկիչները լքել են իրենց տները, որպեսզի միանան ահաբեկչական տարբեր խմբավորումների, ներառյալ՝ Իսլամական Պետությունը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ու վերջինիս հետ կապված և Սիրիայում գործունեություն ծավալող կազմակերպությունները:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զինված խմբավորում է, որ մի քանի տասնամյակ Թուրքիայում իրականացնում է անջատողական գործունեություն՝ փորձելով հասնել Քուրդիստանի ինքնավարությանը: Կանխարգելիչ նպատակներից դրդված՝ 2016 թվականից ի վեր Թուրքիան անդրսահմանային մի քանի ռազմագործողություն է իրականացրել հարևան Սիրիայում բոլոր այն կառույցների դեմ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՔԱԿ-ին:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավելել է նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում ֆրանսիացիները, գերմանացիները, հոլանդացիները, բելգիացիները, ֆինները, շվեդները, ռումինները և բրիտանացիները գլխավորել են այն անձնանց ցուցակը, որոնք արտաքսվել են Թուրքիայից ահաբեկչության կասկածանքով:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»