Ներքին 4 տարի առաջ - 19:15 01-11-2021

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն, առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ ոստիկանությունում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարվա ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները: Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք.Երևան, Խանջյան 51, հեռ. 010-59-69-91, 010-59-62-20, 010-59-62-86, 011-56-14-14) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։00-ից 17։00-ն:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան