Արտաքին 4 տարի առաջ - 18:17 01-11-2021

Պայթյուն և հրդեհ՝ Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում

Թուրքիայի Մերսին քաղաքում գտնվող «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Ալի Մահիր Բաշարըրը դեպքի առնչությամբ հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում մի շարք խնդիրներ են եղել:

«Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր են առաջացել։ Ճանապարհային աշխատանքների համար պայթեցված դինամիտների պատճառով մեծ վնաս է հասցվել շրջակա տներին։ Հիմա էլ տրանսֆորմատորում է հրդեհ առաջանում։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ատոմակայանի կառուցմամբ դինամիտ են տեղադրում Մերսինում՝ Միջերկրական ծովի հատակին»,- նշել է Բաշարըրը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ արդեն իսկ առաջացող խնդիրները վկայում են առաջիկայում կառուցվելիք անվերահսկելի կայանի մասին, և նշել է, որ այդ ատոմակայանը Մերսինի և Թուրքիայի «գլխին պատիժ է» դառնալու։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց