Արտաքին 4 տարի առաջ - 12:14 31-10-2021

Բայդենն ու նրա կինը բաց են թողել Հռոմում G20-ի հյուրերի մշակութային ծրագրի մի մասը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը բաց է թողել G20-ի գագաթնաժողովի մասնակիցների համար պատրաստված մշակութային ծրագրի առաջին մասը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Բայդենը շրջագայության չի գնացել Կոլիզեյում և խմբին միացել է միայն պատմական Վիլլա Պանֆիլիում ճաշելու ժամանակ:

Առաջին տիկնոջ ընտանիքն արմատներով Իտալիայից է։ Ջիլ Բայդենի օրիորդական ազգանունը Ջեյքոբս է, սակայն նախքան նրա նախապապի՝ Ամերիկա գաղթելը՝ նա այլ ազգանուն է ունեցել։ Գայտանո Ջակոպան «ամերիկացրել է» ազգանունը, ինչպես դա արել են հազարավոր ներգաղթյալներ, երբ նոր կյանք են սկսել Միացյալ Նահանգներում։

Ինքը՝ Ջո Բայդենը, նախընտրել է պատարագը եկեղեցիներից մեկում՝ Սան Պատրիզոյում, ամերիկյան դեսպանատնից ոչ հեռու։ Առավոտյան հայտնի է դարձել, որ նա բաց է թողնելու առաջին օրվա երեկոյան Դիոկղետիանոսի բաղնիքներում գագաթնաժողովի գլխավոր ծրագրից մշակութային միջոցառումը։

Ավելի վաղ Հռոմում սկսվել էր G20-ի գագաթնաժողովը։ Լուսանցքում կայացել է Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից Բայդենը ուշացել է ավելի քան մեկ ժամ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ