Ներքին 4 տարի առաջ - 20:42 30-10-2021

ՏԿԵ նախարարը Աբովյան և Գառնի համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աբովյան և Գառնի համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։

Սանոսյանը ծանոթացել է նաև ՏԿԵ նախարարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Ծրագրով արդիականացվելու են նաև գիշերային լուսավորության, ջրահեռացման համակարգերը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի:
Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:

Շինարարները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հնարավոր կլինի աշխատանքի մեծ մասը ավարտին հասցնել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան