Ավելին 4 տարի առաջ - 19:03 29-10-2021

Կորոնավիրուսը կարող է հանգեցնել լսողության լուրջ խանգարումների. գիտնականներ

Կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ կարող են առաջանալ լսողության խնդիրներ։ Այս եզրակացությանն են հանգել Մասաչուսեթսի մի խումբ գիտնականներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communication Medicine ամսագրում։

Հեղինակները որոշել են պարզել, թե ինչպես է վիրուսը ազդում մարդու ներքին ականջի բջիջների վրա։ Պարզվել է, որ վարակն ազդում է այն բջիջների վրա, որոնք պատասխանատու են ոչ միայն լսողության, այլեւ շարժումների համակարգման համար։

Փորձի ընթացքում գիտնականները լաբորատորիայում ստեղծել են ներքին ականջի մոդել, որի համար օգտագործել են հազվագյուտ հյուսվածքներ։ Զուգահեռաբար նրանք դիտարկել են կորոնավիրուսով հիվանդ տասը հոգուց բաղկացած խմբի անդամներին։ Նրանցից ինը գանգատվել է ականջի զնգոցից, վեցը՝ գլխապտույտից։ Բոլոր հիվանդները նշել են լսողության մասնակի կորուստ:

Գիտնականները նշել են, որ նախկինում նման թեստավորումը հասանելի չէր կորոնավիրուսով հիվանդների համար, քանի որ բժիշկների ուշադրությունը կենտրոնացած էր ավելի լուրջ բարդությունների վրա։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աուդիովիստիբուլյար ապարատի վրա կորոնավիրուսի ազդեցությանը։

Հետազոտության հեղինակները մտադիր են հետագայում օգտագործել մարդկային բջիջների մոդելները՝ կորոնավիրուսի հետ կապված ներքին ականջի վարակների բուժման տարբեր տարբերակներ փորձարկելու համար:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար