Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:55 28-10-2021

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ,որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։ Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել։

Իսկ նրանց, ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանը, ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի, այլ Խորհրդային Ուկրաինայի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Սովետական Ադրբեջանի։

Հիմա Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։

Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր