Մամուլ 4 տարի առաջ - 09:27 28-10-2021

Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված հարցեր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում:

«Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: Միևնույն ժամանակ Խաչատրյանը նաև հաստատեց, որ քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը:

«Մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով: Քննարկվում է նաև ՊՇՌ թեստերի հանձնման հաճախականության հարցը՝ 14 օրվա փոխարեն 10 օր կամ մեկ շաբաթ դարձնելու առումով»,- հայտնեց ԱՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ներկայումս քննարկման ընթացքում է նաև դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով հիվանդացած, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը