Ներքին 4 տարի առաջ - 20:03 27-10-2021

Մենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում․ Մհեր Գրիգորյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով եռակողմ քննարկումներին։

Այս առնչությամբ նա մասնավորապես նշեց. «Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, ընդհանրապես չկա օրակարգում։ Եվ ընդհանրապես մենք քննարկում ենք և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և այդ շրջանակներից դուրս չեմ գալիս։ Կոմերսանտի հրապարակման մեջ խոսքը գնում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակին։

Երկաթգիծ, այո, քննարկվում է, հարավային երկաթգծի վերականգնման հարց, ճանապարհ, ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել։ Խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին»։

Շարունակելով թեման՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ արդյոք խոսվո՞ւմ է բոլոր նախկին ճանապարհների վերագործարկման մասին՝ ներառյալ Երևանից Նախիջևանով Մեղրի ճանապարհը կամ Գյումրի-Կարսը, ինչին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ ճանապարհների վերաբերյալ այս պահին կոնսենսուս չկա, առաջարկները շատ են։ Նա հավելեց. «Բայց ասել, որ կա պատրաստի քարտեզ ավտոճանապարհների մասով, թե որոնք են շահագործվելու, դեռևս չկա ընդհանուր հայտարար կամ ընկալում։ Երկաթգծի մասով ավելի ընդհանուր պատկերացումներ ու մոտեցումներ, այո, կան»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը