Մամուլ 4 տարի առաջ - 08:48 27-10-2021

Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոխությունից երեք տարի անց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 1999-ի հոկտեմբերի 27-ը էլի չորեքշաբթի էր՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր, երբ գնդակահարվեցին 8 պետական այրեր՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Մինչ օրս այդ առիթով հարուցված քրգործը հարցականներ ունի:

Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ:

Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այո, բազմաթիվ հարցաքննվողներ են եղել, մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ են կատարվել։ Դատախազությունը ցուցում է տվել ԱԱԾ-ին, քննչական դեպարտամենտին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննչական կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դրանք այս պահին ընթացքի մեջ են»,- մեզ հետ զրույցում նշեց Աբրահամյանը։ Նա գործի մասին շուրջ երկու տարի հրապարակումներ չլինելու հանգամանքը բացատրեց նրանով, որ այն գաղտնիության բավականին մեծ էլեմենտներ է պարունակում։ «Նոր մեղադրանքներ չկան,- ասաց ու վստահեցրեց։- Գործի քննությունը չի քնեցվել»։

Աբրահամյանը, սակայն, չմանրամասնեց, թե գործի շրջանակներում ովքեր են կանչվել հարցաքննության։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ 2 տարվա մեջ Բախշյանը մեկ անգամ հրավիրվել է հարցաքննության։ Հավելյալ մանրամասների Մեջլումյանն ինքն էլ չի տիրապետում։ Նշենք, որ վերանշյալ գործի վերաբացումը Անահիտ Բախշյանը Հայաստանում քաղաքական կուրս փոխվելու հետ էր կապում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն իսկապես լիահույս էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլծվի ողբերգական ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործին։

Իրականությունը, սակայն, այն է, որ իշխանափոխությունից ավելի քան երեք տարի անց իրավապահ համակարգի ներկայացուցիչները ութ մարդու կյանք խլած ոճրագործության մասով ոչ միայն նոր բան չեն բացահայտել ու ներկայացրել, այլեւ գործը նոր քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը»:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին