Ներքին 4 տարի առաջ - 16:00 26-10-2021

Իշխանությունը փնտրում է «գլխավոր ժուռնալիստին»

Դեկտեմբերին լրանում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնավարման ժամկետն, ու պետք է նոր համագումար ու ընտրություններ անցկացվեն։ Գործող նախագահ Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ տեղեկություններ կան, որ իշխանություններն իրենց թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ են, արդեն մի քանի անուններ են շրջանառվում։ Ինքն անձամբ ցանկանում է կրկին առաջադրվել։

«Ժուռնալիստների միությունը այժմ մնացել է միակ լրագրողական կառույցը, որը խոսում է տուժած լրագրողների ու ընդհանրապես, մամուլի ոտնահարված իրավուքների մասին։ Պարզ է, որ իշխանությունները կցանկանան իրենց մարդուն տեսնել այստեղ»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը։

Շրջանառվող անունների մեջ է նաև լրագրող, Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սարդարյանի անունը։ Նա, սակայն, ժուռնալիստների միության անդամ չէ, ու իրավունք չունի անգամ առաջադրվելու։ Մեզ հետ զրույցում նա ինքն էլ հերքեց այդ տեղեկությունը, ըստ Սարդարյանի՝ ինքն անգամ տեղյակ էլ չէր, որ նման լուրեր են շրջանառվում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ