Ներքին 4 տարի առաջ - 18:24 25-10-2021

Լրագրողական միջազգային կազմակերպությունները կոչով դիմել են ՀՀ իշխանություններին

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) պահանջին և կոչ են անում ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության սահմանափակման մասին օրենքը։Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված տուգանքների առավելագույն շեմը։

IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է, որ իրենք ՀԺՄ-ի կողքին են ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա:

EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն էլ իր հերթին նշել է` նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։

«Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»,– ընդգծել է նա:

ԱԺ–ն զրպարտության մասին օրենքն ընդունեց 2021 թվականի մարտին, երբ Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի տակ մեկնաբանություն գրեց, որը դիտարկվեց որպես վիրավորական: Օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Զրպարտության փոխհատուցման չափ է սահմանվել մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։

Այս օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո։

ՀԺՄ–ն էլ հայտարարություն էր տարածել` ասելով, որ օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում