Ներքին 4 տարի առաջ - 14:20 22-10-2021

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, զբոսաշրջություն:

Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, նշել է, որ այն խնդիրները, որոնց կարգավորումը քաղաքապետարանի իրավասության շրջանակում է կդիտարկվեն և կներառվեն հետագա ծրագրերում:

Նշվել է նաև, որ զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղություններն են մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների նորոգումն ու վերակառուցումը, վերելակների փոխարինումը, տրանսպորտային համակարգի բարեփոխումները, բակերի և հանգստի գոտիների վերականգնումն ու ստեղծումը, ջրահեռացման համակարգերի փոխարինումը, ճանապարհաշինությունն ու փողոցների բարեկարգումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի