Ներքին 4 տարի առաջ - 12:58 21-10-2021

Այս պահին ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա․ ԿԳՄՍ նախարարը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցների բացմանը հարցին։

«Այո՛, հետաքրքրված ենք օտար լեզուների դպրոցների պոպուլյարիզացիայով։ Մենք կարծում ենք, որ ինչքան մենք շատ օտար լեզուներ․․․ այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի՝ ռուսաց լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր․․․ այո՛, դա կարևոր է։

Եվ որքան շատ լեզու իմանանք, այդքան մենք ավելի ճկուն կլինենք, ավելի ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք, ի վերջո, հո մենք կաղապարվա՞ծ չենք մեր սահմաներով։ 21-րդ դարում շփումների կարիք ունենք և անհրաժեշտություն, և լեզուն իմանալը միմիայն մեզ ավել հնարավորություն է տալու հատկապես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը