Ավելին 5 տարի առաջ - 21:01 20-10-2021

Գիտնականները միջոց են գտել իմունային համակարգին «ստիպելու հարձակվել» քաղցկեղի բջիջների վրա

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են քաղցկեղի նոր բուժում, որը հիմնված է քիմիաթերապիայի և իմունոթերապիայի համադրության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Signaling ամսագրում։ Այս մասին հայտնում է News Medical-ը:

Իմունոթերապիան քաղցկեղի բուժման ռազմավարություն է` խթանելով մարդու իմունային համակարգը, որպեսզի ուռուցքային բջիջները մահանան: Դրա մեթոդներից ամենահեռանկարայիններից մեկը հիմնված է հյուծված T բջիջների անջատման վրա, որոնք այլևս չեն կարող հարձակվել ուռուցքի վրա: Այս մեթոդը արդյունավետ է, օրինակ, մելանոմայի բուժման համար, սակայն այն օգտակար չէ քաղցկեղի շատ այլ տեսակների դեպքում:

Հետեւաբար, գիտնականները ուղիներ են փնտրում T բջիջների ակտիվությունը մեծացնելու համար:

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ եթե հեռացված ուռուցքի բջիջները բուժվում են քիմիաթերապևտիկ դեղամիջոցներով, իսկ հետո դեղերի հետ միասին վերադարձվում են ուռուցք, ապա նրանք խթանում են T բջիջները:

«Երբ դուք ստեղծում եք բջիջներ, որոնք ունեն ԴՆԹ վնասվածք, բայց չեն մահանում, որոշակի պայմաններում, այդ կենդանի վնասված բջիջները կարող են ազդանշան ուղարկել, որն արթնացնում է իմունային համակարգը», - հայտարարել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Մայքլ Յաֆը:

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ ամենաարդյունավետը դեղերի ցածր չափաբաժիններն էին, որոնք ամբողջությամբ չէին սպանում բջիջները: Սա գիտնականներին ցույց է տվել, որ իմունային համակարգը խթանում են ոչ թե մահացած ուռուցքային բջիջները, այլ նրանք, որոնք քիմիաթերապիայից վնասվել են, բայց ողջ են մնացել:

Նոր մեթոդն ամբողջությամբ վերացրել է ուռուցքները մկների գրեթե կեսի մոտ: Բացի այդ, երբ մի քանի ամիս անց քաղցկեղի բջիջները ներարկվում էին նույն կենդանիներին, T բջիջները ճանաչում և ոչնչացնում էին դրանք նոր ուռուցքի ձևավորման սկսվելուց առաջ:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց մշակած մեթոդը կկիրառվի քաղցկեղի լայն տեսականի բուժելու համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է