Սպորտ 4 տարի առաջ - 11:31 20-10-2021

Աստանան փոխարինող է փնտրում Տիգրան Բարսեղյանին

Ղազախական «Աստանան» փոխարինող է փնտրում հարձակվող Տիգրան Բարսեղյանին, հայտնում է Vesti.kz-ին։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ կավարտվի տարեվերջին, և մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը չի երկարաձգվի: Դրանից ելնելով՝ «Աստանան» արդեն սկսել է բանակցություններ վարել Բարսեղյանին փոխարինելու հավանական թեկնածուների հետ: Ըստ աղբյուրի՝ առաջնահերությունը տրվելու է ղազախստանցի ֆուտբոլիստներին, այդ թվում `երիտասարդ խաղացողների: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Այս ամառ «Սլովանը» ակտիվորեն հետաքրքրվում էր Բարսեղյանի ծառայություններով: Սլովակիան ներկայացնող ակումբը պատրաստ էր 250 հազար դոլար վճարել Հայաստանի հավաքականի խաղացողի համար, գրում է աղբյուրը:

Ներկայումս «Աստանան» 24 տուրից հետո գրավում է առաջին տեղը ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակում և մեկ միավորով գերազանցում է Կոստանայի «Տոբոլին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում