Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:56 20-10-2021

Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը՝ պատգամավորներն ու աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատավածում տարբեր գործուղումների են մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 12 օրվա կտրվածքով 6 երկիր գործուղվող խորհրդարանականների կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են ընդգրկված: Հոկտեմբերի 25-29-ը, օրինակ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են մեկնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ու փոխնախագահ Լուսինե Բադալյանը:

Հոկտեմբերի 20-23-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենք, իսկ 23-26-ը՝ Կիպրոս՝ Նիկոսիա է մեկնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում, բացի իշխանական պատգամավորներ Գեւորգ Պապյանից ու Վահագն Ալեքսանյանից, նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի ու արտաքին կապերի վարչությունների ղեկավարները, ԱԺ նախագահի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ են ներառված՝ ընդհանուր թվով 13 անձ: Հոկտեմբերի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կմեկնեն ՔՊ-ական երկու պատգամավորներ՝ Սերգեյ Մովսիսյանն ու Ալեքսեյ Սանդիկովը:

25-27-ը Էդուարդ Աղաջանյանի ու Մերի Գալստյանի հետ մեկտեղ Ժնեւ կմեկնի նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, նրա ղեկավարած հանձնաժողովի փորձագետ Մարի Մանուկյանն ու ԱԺ աշխակատազմի ղեկավար Նարիբեկյանը, նրա տեղակալը՝ Հեղինե Խաչիկյանը, հոկտեմբերի 17-ին 5-օրյա այցով Հռոմ են մեկնել:

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ վերոնշյալ բոլոր այցերի համար Ազգային ժողովի բյուջեից օրապահիկի ու ճանապարհածախսի գումար է հատկացվելու: 44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորը խոսում են ամեն մի լուման խնայելու, գումարները Զինված ուժերի վերազինմանն ու զինվորականների արժանապատիվ վարձատրությանը ուղղելու մասին, իշխանության ներկայացուցիչները արտերկրյա վոյաժներից, այուամենայնիվ, չեն հրաժարվում»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի