Ներքին 5 տարի առաջ - 13:40 19-10-2021

Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանի տնտեսությունում

Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման հարցերով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:

«2021 թվականին վատ չի վերականգնվում փոխադարձ ապրանքաշրջանառությունը. 17 տոկոս աճ է գրանցվել: Դա այն պարագայում, որ ծավալը 4 տոկոսով անկում էր ապրել համավարակի տարում: Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2,2 մլրդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ՝ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան հստակ ծրագրեր ավելի քան մեկ մլրդ դոլարի ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ընդգծել է փոխնախարարը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է