Արտաքին 4 տարի առաջ - 14:47 18-10-2021

Ֆրանսիայի դեսպանը լքել է Մինսկը՝ Բելառուսի իշխանությունների պահանջով

Մինսկում Ֆրանսիայի դեսպանը հոկտեմբերի 17-ին լքել է Բելառուսը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը: Նիկոլա դե Բույան դե Լակոստի հեռանալը պահանջել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը: Թե կոնկրետ ինչի հետ է դա կապված, անհայտ է: Երկուշաբթի սպասվում է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը:

«Նիկոլա դե Լակոստը հրաժեշտ է տվել դեսպանատան աշխատակիցներին և Բելառուսի ժողովրդին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել, որը վաղը կհայտնվի դեսպանատան կայքում»,- հաղորդել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի սկզբին Նիկոլա դե Լակոստը հանդես էր եկել Բելառուսում մահապատժի վերացման օգտին: Նա նշել էր, որ Ֆրանսիան կողջունի մահապատժի վերաբերյալ օրենսդրությունը վերանայելու Մինսկի որոշումը, կամ գոնե առաջին փուլում դրա կիրառման հետ կապված մորատորիում մտցնելը:

Ըստ բելառուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների, դե Լակոստը, որը դեսպան է դարձել 2020թ.-ին, իր հավատարմագրերն այդպես էլ չի հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին Եվրամիությունը չի ճանաչում որպես երկրի օրինական ընտրված նախագահ: Ֆրանսիացի դիվանագետը դրանց պատճենները հանձնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում