Ներքին 4 տարի առաջ - 13:49 18-10-2021

Ռուբեն Արամիչը նաև երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։

Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»,-նշել է Քոչարյանը։

ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը մահացել է երեկ։

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը նույն եկեղեցուց՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.00-ին