Սպորտ 5 տարի առաջ - 12:16 18-10-2021

Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ավելին չեմ կարող ասել․ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը (0-1) եւ գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյի աշխատանքը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Օրսատոն տուգանային հարված նշանակեց «Յուվեի» դարպասին, որը Ժորդան Վերետան չկարողացավ իրացնել: Սակայն Մխիթարյանը պնդում է, որ մրցավարը պետք է թույլ տար, որ դրվագը խաղարկվեր։

«Ինչու՞ մրցավարները չկարողացան սպասել, որ դրվագն ավարտվի և հետո սուլեն: Խաղից դուրս իրավիճակների դեպքերում նրանք միշտ սպասում են 5-8 վայրկյան, ուստի ինչո՞ւ նույնը չանել տուգանայինների դեպքում: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ավելին չեմ կարող ասել:

Բնականաբար, մենք հիասթափված ենք: Մենք այսօր լավագույնն էինք: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք գոլի համար: Բայց մենք կատարելագործվում ենք և գիտենք, որ կարող ենք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Յուվենտուսը», որը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ա Սերիայում, վաստակեց 14 միավոր՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: «Ռոման» 15 միավորով 4 -րդ տեղում է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը