Ներքին 4 տարի առաջ - 22:45 15-10-2021

Չի կարող նման իրավիճակը հանդուրժող մարդը երբևէ մտածել իր ժողովրդի մասին․ Գևորգ Պետրոսյան

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ղեկավարած արդարադատության նախարարությունը մտքի հերթական փայլատակմամբ է հանդես եկել։ Նախարարությունը փորձել է պարզաբանել, թե ինչո՞ւ պաշտոնյաներին չի առաջադրվում պարտադիր պատվաստվելու կամ դրա փոխարեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը։ Նշենք, որ մի խումբ պաշտոնյաներ ազատվել են այդ պարտավորությունից, իսկ շարքային քաղաքացին պարտավոր է ենթարկվել դրանց, իսկ չենթարկվելու դեպքում էլ կարող է նույնիսկ աշխատանքից ազատվել գործատուի կողմից, գործատուն էլ իր հերթին մեծ տուգանքներ կարող է վճարել, իսկ ահա շատ պաշտոնյաներ «ավելի հավասար են», նրանց այդ պահանջը չի վերաբերում, վերջիններս «կապույտ արյուն ունեն» և արտոնյալներ են։

Արդարադատության նախարարությունն էլ «ունքը սարքելու փոխարեն տվել, աչքն է հանել», մի պարզաբանում է տարածել, որն ավելի շատ «ձեռառնոցու» է նման։

«Պատճառը հետևյալն է օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից»,- գրել է նախարարությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ իրենց աշխատանքից ազատող չկա, հետևաբար իրենք սահմանափակումների տակ չեն մտնում, ինչ ուզեն, կարող են անել։

«Հրապարակ»-ը զրուցեց աշխատանքային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ՝ հարցնելով, թե նախարարության այս պարզաբանումը արդյոք ողջամի՞տ է․

«Դա ցնդաբանության տիրույթից է, որովհետև վարակը չի հարցնում՝ մարդը ընտրովի՞, թե՞ նշանակովի հիմունքներով է պաշտոնին հայտնվում, դա բացարձակապես նշանակություն չունի։ Այստեղ պարզապես կա հետին թվով իմաստուն ձևանալու անհաջող փորձ, որը մեր իշխանության գործունեությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն է։ Ի՞նչ է նշանակում՝ «ընտրովի», ընտրովի մարդ չի՞ վարակվում, սա խելահեղության կանխավարկածից է, ուղղակի ամոթ է։ Սրանք, հասկանալով, որ շտապողականության արդյունքում թույլ են տվել Սահմանադրության խախտումներ՝ մասնավորապես 29-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի սկզբունքի, հիմա հետին թվով փորձում են հիմնավորել, իմաստուն ձևանալ։ Սա ուղղակի ամոթ է, չի կարելի, ամբողջ աշխարհը ծաղրում է իրենց, ես այդպես եմ գնահատում արդարադատության նախարարության այդ զվարճալի պատճառաբանությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ոչ թե ժողովրդին վարակից փրկելու ծրագիր, այլ պարզապես պատվաստանյութը իրացնելու, սպառելու առաքելություն ունի, սա է։

Եթե կառավարության ղեկավարը կանգնում, կառավարության նիստի ժամանակ ասում է, որ ոնց էլ լինի, վարչական լծակների կիրառմամբ էլ լինի, հարկադրեք, կիրառեք դա, սա նշանակում է, որ կառավարության այդ ղեկավարի նպատակը ոչ թե բնակչության առողջության պահպանումն, այլ բացարձակապես իր ստվերային պայմանավորվածությունները իրացնելու շանս։ Բնակչության առողջության մասին մտածող մարդը չի կարող հանդուրժել, որ իր ղեկավարած երկրում, թեկուզ ապօրինի շինություն էլ կառուցապատի, որ դրանով իր հացն է վաստակում, 15-20 ոստիկանով մանկահասակ երեխաների աչքի առաջ մարդուն ծեծելով տանեն ոստիկանություն։ Չի կարող նման իրավիճակը հանդուրժող մարդը երբևէ մտածել իր ժողովրդի մասին։ Այս պահին էլ կորոնավիրուսի դեմ պայքար ինքը չի մղում, ինքը իր ստանձնած պայմանավորվածություններն է կատարում»,- անդրադառնալով այս պարզաբանմանը՝ ասաց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»