Ավելին 5 տարի առաջ - 22:06 14-10-2021

ԱՀԿ-ն չի բացառում լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի տարբերակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում, որ կորոնավիրուսը կարող էր տարածվել Չինաստանի Վուհան քաղաքի լաբորատորիայի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել բոլոր վարկածները՝ կենդանիներից փոխանցման վարկածից մինչև լաբորատորիաից արտահոսքի վարկածը, որը դեռ կտրականապես չի բացառվել», - ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության մի քանի առաքելություններ են ուղարկվել Չինաստան, որոնք ուսումնասիրել են հիվանդության վաղ դեպքերը: Նա ընդգծել է, որ համավարակի հենց սկզբից ԱՀԿ -ն կոչ է արել անցկացնել վիրուսի ծագման բաց և թափանցիկ ուսումնասիրություն:

«Կարևոր է հիշել, որ վիրուսի ծագման վերաբերյալ հետազոտությունները գիտության հարցերն են. դրանք դժվար և ժամանակատար են: Բայց մենք տեսանք, որ այլ գործոններ, ներառյալ քաղաքականները, ազդում են մեր ջանքերի վրա և խանգարում մեզ առաջընթաց գրանցել և պատասխաններ ստանալ », - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան